Կապանի պետական բժշկական քոլեջի դեղագործները ավարտական քննություն հանձնեցին

Ընդունելության միասնական քննություններին զուգահեռ ուսումնական հաստատություններում այս օրերին նաև պետական ավարտական քննաշրջան է:Կապանի պետական բժշկական քոլեջի դեղագործական բաժնի 8 ուսանողները ստուգում էին ուսումնառության 2 տարիների ընթացքում ստացած գիտելիքները:
Թեստերը պարապող դասախոսներն էին կազմել: Հարցաշարը բաղկացած էր տեսական ու գործնական հարցերից: Ուսանողները ձեռքի տակ նաև անհրաժեշտ նյութեր ու սարքավորումները ունեին գործնականում, օրինակ, որևէ լուծույթ կամ դեղ պատրաստելու համար: Հանձնաժողովը չէր սահմանափակվում թեստի հարցերով նաև օժանդակ հարցերի միջոցով փորձում էին վեր հանել ուսանողի պատրաստվածությունը:

8 ուսանողներից 2 որոշել է ուսումը շարունակել: Հայկուշ Վարդանյանի խոսքով մասնագիտություն ընտելիս առաջին հերթին սպիտակ խալաթ հագնելու մասին է մտածել: Դեղագործի աշխատանքը դուր է գալիս: Քննություններին պատրաստվել է բայց ներքին լարվածություն է զգացել:
Սոնան նույնպես հետևում է Հակյուշի օրինակին: Պատրաստվում է «Հայբուսակ» համալսարանի ուսանող դառնալ: Դեղագործի կամ դեղագետի աշխատանքը այնքան էլ հեշտ չէ, այն ամենը ինչ առնչվում է մարդու առողջությանը չի կարելի կատակել,- ասում է ու իրենք մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում ընտրած մասնագիտությանը:
Առջևում դեռ 2 քննություն կա ,որը հաղթահարելուց հետո ուսանողները կստանան դեղագործի որակավորում:

http://sosi-tv.com/1307--.html

Բժշկական քոլեջ

Phasellus facilisis convallis metus, ut imperdiet augue auctor nec. Duis at velit id augue lobortis porta. Sed varius, enim accumsan aliquam tincidunt, tortor urna vulputate quam, eget finibus urna est in augue.

Комментариев нет:

Отправить комментарий