Վիկտորինա նվիրված կլինիկական առարկաներին 28.04.2011

Վիկտորիանյի մասնակիցներ` Գևորգյան Ռուզաննա, Սարգսյան Ռուզաննա, Հովհաննիսյան Նառա, Հարությունյան Գայանե, Մարտիրոսյան Հասմիկ, Հովհաննիսյան Գոռ, Սարգսյան Արաքսյա:

Նեյրոններ





Գլյուկոզա

Ֆենիքս

























Ապրիլի քսանութին ԿՊԲՔ-ում տեղի ունեցավ վիկտորինա նվիրված  կլինիկական առարկաներին:
Վիկտորինան բաղկացած էր 4 խմբից, յուրաքանչյուր խմբում մասնակցում էին տարբեր բաժինների ուսանողներ:

Ըստ հաղթանակի հերթականությամբ`
1.Գլյուկոզա` Ղոնյան Ալբերտ
2.Ադրենալին` Բաղդասարյան Սոնա
3.Նեյրոններ` Պատվականյան Անիկ
4.Ֆենիքս` Գալստյան Գրիգոր
Նաղքան խաղը սկսվելը յուրաքանչյուր թիմ ներկայացրել էր իր ողջույնի խոսքը: Ահա և նեյրոններ խմբի ողջույնի խքոսքը`
Նեյրոններ
Բարև ձեզ
Նեյրոններ թիմը ողջունում է բոլոր ներկա գտնվողներին և բոլոր մեր նեյրոնների անունից ցանկանում եմ նշել, որ մեր այս փոքրիկ նյարդային հանգույցի համար մեծ պատիվ է այսօր այստեղ գտնվելը և մյուս կարևոր կենսական բաղադրիչների հետ մեր գիտելիքներով մրցելը:
Մեր թիմը մենք որոշեցինք անվանել նեյրոններ ելնելով այն հանգամանքից, որ նեյրոնը նյարդային համակարգի կազմա-ֆունկցիոնալ միավորն է, ունի բարդ կազմություն և բարձր մասնագիտացված է: Մեր թիմում կան թե աֆերենտ, թե էֆերենտ և թե ասոցատիվ նեյրոններ, բայց նրանք բոլորն ել շատ ակտիվ են:
Այս մրցության մեջ մեզ համար հաղթանակը գերակա նպատակ չէ, բայց նաև չէնք ստի` ասելով, թե բնավ կարևոր չէ: Բայց մենք չէնք պատրաստվում պայքարել ‘’հակածինհակամարմին,, տարբերակով: Մենք առաջադեմ բջիջներ ենք: Մեզ համար կարևորը առավելագույն թվով արտաքին ազդակներին` ձեր հարցերին համապատասխան ազդակներ տալն է:
Վերջում կցանկանայինք  նշել, որ հնարավոր է` մենք ինքնավստահ և ինքնահավան ենք երևում, բայց դա այդպես չէ. Մենք գիտենք մեր դերն ու պարտականությունները և վստահ ենք մեզ վրա, բայց մենք նաև հարգում ենք բոլոր մյուս բջիջներին և նրանց համագործակցության կոչ անում, որպեսզի մեր մեծ միասնական օրգանիզմը չպարալիզվի, այլ առողջ մրցակցության պայմաններում շարունակի առողջ ապրել
Այլ կերպ`
Մենք  մեզ ոչ ոքից չէնք գերադասում,
Մենք քիչ ենք, բայց մեզ նեյրոններ են ասում…   

Բժշկական քոլեջ

Phasellus facilisis convallis metus, ut imperdiet augue auctor nec. Duis at velit id augue lobortis porta. Sed varius, enim accumsan aliquam tincidunt, tortor urna vulputate quam, eget finibus urna est in augue.

2 комментария:

  1. Ողջունում եմ բոլորիտ ու ասեմ,որ Նեյրոնների ողջույնի խոսքերը ինձ շատ դուր եկավ:
    Ինձ համար մեծ պատիվ է եղել սովորել այս Քոլեջում:

    ОтветитьУдалить
  2. Ինձ թվում է բոլոր սովորողների համար է մեծ պատիվ սովորել այս Քոլեջում:

    ОтветитьУдалить